‘El Mundo. Իսպանական գվարդիան Մարոկկոյի թագավորին մաքսանենգի տեղ է դրել’

982

Իսպանիայում քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ին դրել են մարդկանց առևտրով զբաղվող հանցագործի տեղ, գրում է El Mundo-ն:

Միջադեպը տեղի է ունեցել, երբ միապետը հանգիստն  անցկացնելիս է եղել Մարոկկոյի հյուսիսային առափնյակում: Տեսնելով երկու շարժիչանավակներ և երեք ջարային մոտոցիկլներ՝ գվարդիականները որոշել են, ստուգում իրականացնել, քանի որ վերջերս այդ շրջանը հայտնի է դարձել մարդկանց և թմրադիլերների վաճառքով: Իսպանացի իրավապահները խնդրել են նավում գտնվող անձանց ներկայանալ, քանի որ չեն ճանաչել թագավորին:

Որոշ ժամանակ անց Մուհամեդ VI-ը զանգահարել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպին: Վերջինս, իր հերթին, կապվել է Իսպանիայի ներքին գործերի նախարարության հետ, հաղորդում է պարբերականը: Ի վերջո, գվարդիայի բարձրաստիճան ներկայացուցիչները ներողություն են խնդրել Մարոկկոյի արքայից, gazeta.ru-ի փոխանցմամբ՝ հավելել է TheLocal.es.-ը:

Նախորդ հոդվածը‘Լավրովը Դոնեցկում ռազմագերիների կիրակնօրյա «շքերթը» վիրավորական չի համարել’
Հաջորդ հոդվածը‘Նախագահները քննարկել են ՄՄ-Ուկրաինա-ԵՄ ձևաչափով Մինսկում անցկացվելիք հանդիպման հետ կապված հարցեր’