‘El Mundo Deportivo. Կոուտինիոն երեքշաբթի կտեղափոխվի Բարսելոնա 100 մլն եվրոյի դիմաց’

2062

‘

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը:

Կատալոնական ակումբում վստահ են, որ մերսիսայդցիները 25-ամյա բրազիլացուն կվաճառեն 100 մլն եվրոյի դիմաց, իսկ տրանսֆերը կձևակերպվի առաջիկա երեքշաբթի օրը:

Այս մասին հայտնում է «El Mundo Deportivo»-ն:

Սպասվում է, որ «Բարսելոնան» Կոուտինիոյի հետ 5 տարվա պայմանագիր կկնքի:

Ավելի վաղ «Լիվերպուլը» հրաժարվել էր կիսապաշտպանին վաճառել 70 մլն եվրոյի դիմաց` գումարած 10 մլն որպես բոնուս:

Հիշեցնենք` Կոուտինիոն թիմի հետ չէր մեկնել Դուբլին` մասնակցելու «Աթլետիկի» հետ ընկերական խաղին (3:1)` մեջքի հետ կապված խնդիրների պատճառով:

‘

Նախորդ հոդվածը‘«Արսենալ»-ը 11-մետրանոցներով հաղթեց «Չելսի»-ին և նվաճեց Անգլիայի սուպերգավաթը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սինքֆիլդի գավաթ. Արոնյան — Անանդ՝ ոչ-ոքի’