Eni-ն ռուբլու հաշվեհամար է բացել Գազպրոմբանկում

508

Իտալական էներգետիկ հսկա Eni-ն եվրոյի և ռուբլու բանկային հաշիվներ է բացել Գազպրոմբանկում՝ ռուսաստանյան գազի մատակարարումների դիմաց վճարելու համար։ Վճարումը պետք է կատարվի առաջիկա օրերին։

Eni-ն, որի 30 %-ը պատկանում է պետությանը, հավաստիացնում է, որ վճարումները կատարելու է եվրոյով, իսկ ռուբլու հաշվեհամարը բացել է զգուշության համար։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Էրիկ Մամերն այդ առթիվ նշել է․ «Եվրամիության մեջ մտնող երկրները ընդհանուր որոշում են կայացրել որոշակի ծավալի պատժամիջոցներ մտցնելու վերաբերյալ, և նրանք պետք է ապահովեն այդ որոշման կատարումը։ Դրանք Եվրամիությունում օրենքի ուժ ունեն։ Եթե ԵՄ անդամ պետությունները չեն կատարում այդ պարտավորությունները, ապա Եվրահանձնաժողովը մեխանզմներ ունի խախտողների վրա ազդելու համար և կարող է կիրառել այդ մեխանիզմները»։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԸստ ԱՄՆ–ի` ԿԺԴՀ-ն չի հետաձգի միջուկային փորձարկումները
Հաջորդ հոդվածըԻ՞նչ է սպասվում «Ազովի» մարտիկներին