‘EPDE-ի դիտորդները հանրաքվեի արդյունքները լեգիտիմ չեն համարում. Առավոտ’

2086

Միջազգային դիտորդները համարում են, որ ՀՀ-ում դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում հանրության ազատ կամքը և լեգիտիմ համարվել չեն կարող: Առավոտ-ի փոխանցմամբ, «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Նորվեգական հելսինկյան կոմիտեի, EPDE (European Platform for Democratic Elections. Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմ)-ի ներկայացուցիչ, Նորվեգիայից ժամանած Լենե Վեթելանդը հայտարարեց. «Արձանագրել ենք լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններ, որոշ առիթներով էլ տեղամասային հանձնաժողովի նախագահը հրաժարվում էր այդ առիթով որևէ բան անել: Ուստի գտնում ենք, որ ընտրախախտումներով և հանցագործությունների մեծ թվով, ընտրողների ահաբեկումները, լցոնումներով պայմանավորված այս հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում հասարակության ազատ կամքը և չպետք է համարվեն լեգիտիմ: Հիասթափված ենք նաև նախահանրաքվեական քարոզչությունից, ինչպես նաև այն ընթացքից, ինչպես անցկացվեց հենց հանրաքվեն»:

Ամբողջական հոդվածն` այստեղ: 

Նախորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Ժողովրդին երբեք չնույնացնեք իշխանական խուժանի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Ոչ-ի հանրահավաքը ուղիղ’