‘
Հենրիխ Մխիթարյան ինվստահություն է հարկավոր, գրում է ամերիկյան ESPN-ը, որը«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նվիրված հոդված է հրապարակել:
«Չնայած նրան, որ Մխիթարյանը բավականաչափ խաղային ժամանակ չստացավ մեկնարկային 3 պաշտոնական խաղերում, նա չունի կասկածելու առիթ, որ թխվածքի ամենահամեղ պատառն է: Մոուրինյոն Լինգարդին ու Մատային չընտրեց նրա համար, որ նրանք ավելի տաղանդավոր են, պարզապես նրանք ավելի համապատասխան տարբերակ էին՝ հաշվի առնելով մրցակիցներին:
Սակայն Մոուրինյոն պետք է չհետաձգի հայ փլեյմեյքերին հնարավորություն տալու պահը: 27-ամյա կիսապաշտպանին վստահություն է հարկավոր: Ավելորդ չի լինի հիշել Արյեն Ռոբենի խոսքերն այն մասին, որ Մոուրինյոյի հետ աշխատելու համար պետք է հիանալի պատրաստված լինել հոգեբանորեն:
Մխիթարյանին պետք է տրամադրել տակտիկական ազատություն, ինչը Պոլ Պոգբան ուներ «Սաութհեմփթոնի» դեմ խաղում: Պետք չէ մոռանալ, որ Մոուրինյոյի օրոք Դե Բրույնեն չխաղաց «Չելսիում»:
Մխիթարյանի վստահության եւ ճիշտ գործողությունների մասին վկայեցին «Սաութհեմփթոնի» դեմ խաղի վերջին 15 րոպեները, եւ դրանց հաշվին նա կարող է ակնկալել կանոնավոր խաղային պրակտիկա առաջիկայում»,- գրում է հեղինակավոր կայքը:
Հիշեցնենք, որ «Բորնմութի» եւ «Սաութհեմփթոնի» դեմ Պրեմիեր լիգայի խաղերում Հայաստանի հավաքականի ավագը փոխարինման էր դուրս եկել 75-րդ րոպեին: Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը»օգոստոսի 27-ին հյուրընկալվելու է «Հալ Սիթիին»:
‘