‘ESPN. Պերեսը մերժել է Զիդանին’

1093

Մադրիդի «Ռեալ»-ն այս տարի չի գնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը:

Ինչպես հաղորդում է ESPN-ը, այս մասին «սերուցքայիններ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին անձամբ հայտնել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

«Արքայական» ակումբի ղեկավարը ֆրանսիացի մասնագետին բացատրել է, որ նրա խնդրանքը այս տրանֆերային պատուհանի ընթացքում բավարարել հնարավոր չէ՝ ֆինանսական խնդիրներից ելնելով:

«Ռեալ»-ն արդեն ավելի քան 300 մլն եվրո է ծախսել տրանսֆերների վրա, իսկ 26-ամյա կիսապաշտպանի տեղափոխությունը կարող է մոտ 200 մլն արժենալ:

Նախորդ հոդվածը‘Կլոպը խոսել է ԱՊԼ-ի գալիք մրցաշրջանի ֆավորիտի մասին’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է’