‘ESPN-ը ներկայացրել է ԱՊԼ-ի 2018/19 մրցաշրջանի ձախողակների խորհրդանշական հավաքականը ‘

683

Հեղինակավոր ESPN կայքի լրագրող  Մարկ Օգդենը կազմել է Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի ձախողակների հավաքականը՝ այնտեղ ընդգրկելով նաև Հայաստանի հավաքականի ու  «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Կազմում գերակշռում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները: «Կարմիր սատանաներ»-ն այս մրցաշրջանում ձախողվեցին բոլոր առումնարով ու չկարողացան նույնիսկ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել:

Մխիթարյանին էլ խանգարեցին վնասվածքները, ու հայ ֆուտբոլիստը չկարողացավ մշտական խաղային պրակտիկա ունենալ:

2018/19 մրցաշրջանում «զինագործներ»-ի կազմում 30-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 6 գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի ՍԴ նախկին ղեկավարն իր հեռացումը համարում է պետական հեղաշրջում’
Հաջորդ հոդվածը‘«Ջենոա»-ն վաճառքի է հանվել’