‘
Մադրիդի «Ռեալ»-ն այս տարի չի գնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, այս մասին «սերուցքայիններ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին անձամբ հայտնել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
«Արքայական» ակումբի ղեկավարը ֆրանսիացի մասնագետին բացատրել է, որ նրա խնդրանքը այս տրանֆերային պատուհանի ընթացքում բավարարել հնարավոր չէ՝ ֆինանսական խնդիրներից ելնելով:
«Ռեալ»-ն արդեն ավելի քան 300 մլն եվրո է ծախսել տրանսֆերների վրա, իսկ 26-ամյա կիսապաշտպանի տեղափոխությունը կարող է մոտ 200 մլն արժենալ:
‘