‘Espnfc. Մխիթարյանը կնվազեցնի Իբրահիմովիչի մեկուսացումը’

2103

Espnfc-ն իր լայնածավալ հոդվածում անդրադարձել է, թե ինչ կտա Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական թիմում:

«Վերջին ժամանակներում Մատայի ավելի շատ խաղալու հետ հարձակման գիծն ավելի ակտիվ է: Եթե Մխիթարյանն էլ գործի եզրում Ջեսի Լինգարդի փոխարեն, Իբրահիմովիչի իսկական տաղանդն ակնհայտ կդառնա:

Լինգարդը տարբեր տեսանկյուններից Մոուրինյուի համար շատ կարևոր է. հարձակման մեջ նա ապահովում է ինտենսիվություն, իսկ պաշտպանությունում ջանասեր է: Նա նույն դերն է տանում, ինչ Վիլիանը «Չելսիում»: «Բարնլիի» հետ խաղի, հատկապես առաջին կեսում Ջեսին տապալվում էր արագության տակ փոխանցումներ կատարելիս, ինչի պատճառով մրցակցի պաշտպանները հասցնում էին վերադասավորվել: Շատ հաճախ Լինգարդի փոխանցումները կարդացվում են: Դա նրա գլխավոր թերություններից է, քանի որ նրան հաճախ չի բավականացնում կատարողական կարգը խաղը սրելու համար:

Մխիթարյանը կատարյալ ֆուտբոլիստ է հարձակումը վերակենդանացնելու համար: Կարծիք կա, որ նա խնդիրներ ունի Պրեմիեր լիգայում հարմարվելու հետ, սակայն անհեթեթ է ենթադրել, որ Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստը չի կարողանա փոխարինել Լինգարդին:

Մխիթարյանի ու Պոգբայի համագործակցության միտքն իսկապես գրավիչ է. հայն կաշխուժացնի հարձակումը, ինչպես նաև կնվազեցնի Իբրահիմովիչի մեկուսացումը, ինչի շնորհիվ Զլատանը կսկսի ավելի լավ օգտագործել իր պահերը:

Կարելի է ասել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն հարձակման գիծը հետևյալը կլինի` Իբրահիմովիչի հետևից Մատան ու Պոգբան, Մխիթարյանն աջից, իսկ Ռեշֆորդը կամ Մարսիալը ձախից: Դրա շնորհիվ գոլերը կվերադառնան թե Իբրահիմովիչի, թե այս ֆուտբոլիստների մոտ: Հենրիխը կարող է դառնալ թիմի հենակետը»,- գրում է բրիտանական կայքը:

 

 

Նախորդ հոդվածը‘Էդեն Ազարը PFA-ի վարկածով ճանաչվել է ԱՊԼ-ի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘Միհրան Հարությունյանը բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը ‘