‘Euronews-ի անդրադարձը Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերին (Տեսանյութեր)’

923

Ուկրաինայում տեղի ունեցող զանգվածային ցույցերը շարունակվում են ոչ միայն Կիեւում, այլ նաեւ մի շարք այլ քաղաքներում. Լվովում ցուցարարներին հաջողվել է գրավել մարզային դատախազության շենքը և մեկ զորամաս: «Յանուկովիչի հետ երեկ գիշեր տարվող բանակցությունները որեւէ արդյունք չեն տվել. նա չի պատրաստվում դուրս բերել զորքերը, փոխարենը՝ ընդդիմությանը առաջարկում է հանձնվել»,- հայտնել է ընդդիմության առաջնորդներից  Վիտալի Կլիչկոն:

Վերջին տվյալների համաձայն՝ Բերկուտյան զորքերը դադարեցրել են ուժի գործադրումը, սակայն իրավիճակը Մայդանում շարունակվում է լարված մնալ: Ձեզ ենք ներկայացնում Euronews-ի ռուսական ծառայության անդրադարձը Կիևում տեղի ունեցող իրադարձություններին:

Նախորդ հոդվածը‘Այսօր գիրք նվիրելու օրն է’
Հաջորդ հոդվածը‘Իլյիչ Շադյանը նշանակվել է Արարատի մարզպետի տեղակալ’