‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը տրանսֆերային ցուցակ է կազմել ամռան համար: Այս մասին տեղեկացնում է Evening Standard-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նորվեգացի մասնագետի տրանսֆերային թիրախում են հայտնվել հետևյալ ֆուտբոլիստները՝ «Նապոլի»-ի պաշտպան Կալիդու Կուլիբալին, «Սպորտինգ»-ից Բրունո Ֆերնանդեշը և Դորտմունդի «Բորուսիա»-ից Ջեյդոն Սանչոն: Հաղորդվում է, որ «կարմիր սատանաներ»-ի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը համակարծիք է Սուլշերի հետ:
Հիշեցնենք, որ 46-ամյա մասնագետը նախորդ տարվա դեկտեմբերին էր գլխավորել մանչեսթերյան գրանդը՝ այդ պաշտոնում փոխարինելով Ժոզե Մոուրինյոյին:
‘