‘Express. Հնարավոր է Մխիթարյանն ավելի շուտ վերադառնա խաղադաշտ’

1857

«Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտնաթաթի ոսկրի վնասվածք է ստացել Անգլիայի լիգայի գավաթի «Տոտենհեմ»-ի դեմ նախորդ շաբաթ կայացած խաղում: 

29-ամյա խաղացողը փոխարինվել էր և բաց էր թողել ԱՊԼ-ի՝ «Բարնլի»-ի դեմ խաղը (3:1):

Նշվում էր, որ հայազգի ֆուտբոլիստը 6 շաբաթով դուրս է մնացել շարքից և հունվարից շուտ չի վերադառնա: 

Express-ի հաղորդմամբ՝ եթե ամեն ինչ լավ ընթանա, Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա արդեն հունվարի 29-ին կայանալիք «Քարդիֆ»-ի դեմ խաղում: 

Սակայն ավելի իրատեսական է համարվում փետրվարի սկզբին «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը կամ անգամ փետրվարի 9-ին կայանալիք «Հադերսֆիլդ»-ի դեմ խաղում Հենրիխի վերադարձը: 

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Էտնայի շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ’