‘Express. Մոուրինյոն Դե Խեային փոխարինելու 2 տարբերակ է դիտարկում’

1285

‘

«Ման. Յունայթեդ»-ը թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեային փոխարինելու տարբերակներ է փնտրում: Այս մասին հայտնում է Express-ը՝ հղում անելով իսպանական մամուլին:

Աղբյուրի տեղեկություններով, «կարմիր սատանաներ»-ը հասկանում են, որ մոտ ապագայում իրենց առաջին համարը կարող է լքել Մանչեսթերն ու տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», ինչի պատճառով էլ իսպանացի դարպասապահին արժանի փոխարինող են փնտրում:

Հաղորդվում է, որ Մոուրինյոն այդ դերում 2 հոգու է տեսնում՝ Յան Օբլակը Մադրիդի «Ատլետիկո»-ից և Մանուել Նոյերը «Բավարիա»-ից: Երկուսն էլ բարձրակարգ դարպասապահ են և կարող են արժանիորեն պաշտպանել «ՄՅու»-ի դարպասները:

‘

Նախորդ հոդվածը‘Tradewise Gibraltar Masters. Լևոն Արոնյանը հաղթանակ տարավ 6-րդ տուրում’
Հաջորդ հոդվածը‘Mirror. «Ման. Սիթի»-ն հետաքրքրված է ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկի ծառայություններով’