‘Express.co.uk. «Լիվերպուլն» ու «Արսենալը» պայքարում են Հենրիխ Մխիթարյանի համար’

943

Բրիտանական express-ը տղեկություններ էր տարածել այն մասին, որ անգլիական «Լիվերպուլը» մտադիր է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:  Նույն աղբյուրն այսօր կրկին անդրադարձել է թեմային և հավելել, որ «Լիվերպուլի» հետ միասին Մխիթարյանի համար պայքարում է Լոնդոնի «Արսենալը»:

Որպես այլընտրանք երկու թիմերն էլ դիտարկում են իտալական «Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ Շարավիի թեկնածությունը, սակայն ինչպես երեւում է իտալացի խաղացողը նույնպես չի պատրաստվում հեռանալ իր ներկայիս ակումբից: Կար տարբերակ, որ Էլ Շարավին կարող է համալրել «Բորուսիայի» շարքերը: Այս դեպքում անգլիական ակումբները կրկին կվերադառնային Մխիթարյանին ձեռք բերելու տարբերակին: 

Չի բացառվում, որ առաջիկայում «Արսենալը» կփորձի ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Պեդրոյին, իսկ «Լիվերպուլը»՝ «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենին, եթե իհարկե վերջնարդյունքում չհաջողվի գնել Մխիթարյանին:

Հավելենք, որ «Լիվերպուլն» անցած տարի նույնպես հետաքրքրված էր Հենրիխ Մխիթարյանով, սակայն ինչպես հետագայում պարզվեց, այդ տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը: Նշվում էր, նույնիսկ, այն մասին, որ կողմերը գրեթե պայմանավորվել են պայմանագիր ստորագրելու հարցում, բայց իրականում Մխիթարյանը մոտ է եղել «Տոտենհեմ» տեղափոխվելուն, այլ ոչ թե «Լիվերպուլ»:

Նախորդ հոդվածը‘Կատարած հարվածների ցուցանիշով առաջինը Ռոնալդուն է, երկրորդը Մեսսին, իսկ երրորդը՝ Նոլիտոն’
Հաջորդ հոդվածը‘Սոցիալական ցնցումների դեպքում Երանոսյան Լյովայի սնունդը պիտի տեղը լինի. «ՉԻ»’