‘F խումբ.Ազգային հավաքականների վերլուծություն ‘

781

Աշխարհի առաջնության խմբային փուլին մասնակից հավաքականների դասավորվածությունը: Այս խմբում ակնհայտ ֆավորիտը Արգենտինան է: 

 

Արգենտինա, Բոսնիա և Հերցոգովինա, Իրան, Նիգերիա

 

1/8 եզրափակչին կարող է պատրաստվել

Աևգենտինայի հավաքական. Փորձագետները միասնաբար կրկնում են ակնհայտը, եզրերում տիրող անհամաչափությունը մնում է Ալեքսանդրո Սաբելյայի գլխավոր թույլ կետը:  Այնուհանդերձ, այդ թույլ կետը չեն կարող շոշափել ոչ բոսնիացիները, ոչ նիգերիացիները, և ոչ էլ իրանցիները: «Ալբիսելեստիներ»-ը հարձակման մեջ  կատարյալ են, և  բոլորը գիտեն արգենտինական հարձակման անհավանական հզորության մասին: Ամեն դեպքում, հարձակման գծի և պաշտպանության այս անհամաչափության մասին իմաստ ունի խոսել միայն փլել-оֆֆ փուլում, իսկ խմբային փուլը Արգենտինան կհաղթահարի առանց որևէ դժվարության:.

 

 

Իրանի հավաքական. . Այսպիսի հավաքականներին ընդունված է մոտենալ մեծ հարգանքով և զգուշորեն, բայց առանց վախի: Իրանն ունի Կարլուշ Կեյրուշ և mի քանի հետաքրքրիր ֆուտբոլիստներ, միաժամանակ կա կիրք խաղի հանդեպ և կարճ խոսքեր. «Մենք կորցնելու ոչինչ չունենք». Սակայն, իրականում այս խմբում «Պարսկաստանի արքայազնները» ակնհայտ աուտսայդերներ են: Իհարկե, կատակել այս հավաքականի հետ վտանգավոր է: Եթե հակառակորդն իրեն հիմարի տեղ չդնի, Իրանն անպայման կզիջի:

 

4 գլխավոր ինտրիգը

Մեսսին և Արգենտինայի հավաքականը.   «Բարսելոնայի» համար խաղում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը. Այսպես է մտածում այդ նույն աշխարհի մեծ մասը: Իսկ ո՞վ է խաղում Արգենտինայի համար, աշխարհն  այդպես էչ չհասկացավ: Ազգային հավաքականում Լեոն հաճախ չի երևում և իր հետևից չի տանում ընկերներին: Եվ այդ մասին ասում են յուրաքանչյուր առիթով: Կկարողանա՞ Սաբալյան ուղղել այս միստիկական թերությունը:

ԻՆչպե՞ս կդասավորվի այս մրցաշարը Բոսնիայի  համար՝ անկախ պետության կարգավիճակում: Այդ երկրին արդեն իսկ կարելի է շնորհավորել. գլխավոր նպատակին նրանք հասել են՝ ստանալով աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգիր:  Այդ իսկ պատճառով, եթե նույնիսկ խմբից դուրս չգան, դրա համար նրանց ոչ ոք չի դատապարտի: Ամեն դեպքում Սաֆետ Սուշիչի հավաքականի կազմը տպավորիչ է: Ոմանք նույնիսկ Բոսնիան համարում են Մունդիալի լավագույն ութնյակի ստվերային հավակնորդ:  .

 

Ի՞նչի է ընդունակ ոչ աստղային Նիգերիան. Երբ Նիգերիայի հավաքականի մարզիչ Սթիվեն Կեշին այս ընտրանու ավագն էր, նրա  խաղընկերներն էին  Ֆինդի Յեկինին, Ամոկաչին, Իկպեբան, Оլիսը, Оկոչը:  Ներկայում,  «սուպերարծիվների» գլխավոր աստղը Ջոն Оբի Միքելն է՝ «Չելսիից», իսկ նրա կողքին են Մուսը, Մբան, Մոզեսը և Оդեմվինգին: Գուցեև լավ է, որ այսպես է դասավորվել: Չէ՞ որ բոլորովին վերջերս այս կազմով Նիգերիան երկար սպասված հաղթանակ տարավ Աֆրիկայի գավաթի առաջնությունում:

 

Իրանի ֆուտբոլիստները արդյո՞ք կփոխանակեն մարզաշապիկները աստղերի հետ: Բավականաչափ  ժլատ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան հաշվում է յուրաքանչյուր դրամը: Գումար չունենալու պատճառով, իրանցիները չկարողացան կազմակերպել հանդիպումներ աշխարհի ուժեղ հավաքականների հետ և գնեցին էժան իրեր՝գերմանական Uhlsport ընկերությունից: Ֆուտբոլիստների վրդվմունքին ի պատասխան, ֆեդերացիայի նախագահ Ալի Կաֆաշյանը խորհուրդ է տվել մարզաշապիկները լվանալ սառը ջրով, որպեսզի չնեղանան, ինչպես նաև չփոխանակել դրանք հակառակորդների հետ:  Խաղային հագուստի հավաքածուն այստեղ խիստ սահմանփակ է:

 

5 աստղ

Լիոնել Մեսսի. «Մեսսի»՝  հազար խոսքի փոխարեն այս անունն արդեն բավական է: Ոչ միայն F խմբի գլխավոր աստղը, այլև հնարավոր է ողջ մրցաշարի: Լեոի խաղընկերները պետք է մոռանան սեփական ամբիցիաների մասին և ապահովեն նրա համար կատարյալ պայմաններ: Եվ այդ ժամանակ Արգենտինան կարող է շատ հեռու գնալ:

Միրելեմ Պյանիչ. «Ռոմա» –ի ֆուտբալիստը իտալական առաջնության լավագույն խաղացողներից է և բոսնիացիների ակնհայտ առաջատարը: Նրա թանկարժեք ռեժիսորական հատկությունները վկայում են այն մասին, որ Բոսնիան կխաղա խորամանկ և մտածված ֆուտբոլ:

Անխել Դի Մարիա. Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը անցկացրել է շքեղ ակումբային խաղաշրջան և Իսպանիայի առաջնության ընթացքում 17 գոլային փոխանցումներ է կատարել (Եվրոպայի մրցաշարի-5 թոփ խաղացողներից ամենաշատը):

 

Էմանուել Էմենիկե. Աֆրիկայի գավաթի լավագույն ռմբարկուն և Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվողը Նիգերիայի հավաքականի հիմնական զենքն է:  Նրա ամենակարևոր առավելությունը ազդեցիկ չափսերն են, որոնցից զրկված են իր թիմակիցները:

 

Քականի Ասմիր Բեգովիչ. «Ստոկ սիթի» –ի դարպասապահը, անկասկած, Բոսնիայի

հավաքականի առաջին համարն է: Եթե նրա թիմը նախաձեռնությունն իր ձեռքերում չվերցնի, ապա այս դարպասապահի խաղն ավելի շատ կտեսնենք, քան Էդին Ջեկոյինը:

 

5 ֆուտբոլիստ, որոնց կհասնեք ճանաչել

Ռեզա Գուչանեժադ. Իհարկե, նա Ալի Դաեին չէ, սակայն նույնպես վտանգավոր խաղացող է, ով հավաքականի  12 խաղերում 9 գոլ է խփել: Անգլիական «Չարլտոն»-ի առաջատարը՝ «Գուչի» մականունով, կկատարի Իրանի միակ հարձակվողի դերը:

Ֆեդերիկո Ֆերնանդես. Արգենտինայի  հավաքականի պաշտպանը՝ իտալական «Նապոլի»-ից, բավական անկայուն անհատականություն է,  ում  կարելի է հիշել ինչպես ֆենոմենալ սահանկումներով, այնպես էլ կատաստրոֆիկ սխալներով:.

Оգենի Оնազի. Հռոմի «Լացիո»-ի կիսապաշտպանը չունի ամուր տեղ ակումբի հիմնական կազմում, բայց Նիգերիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սթիվեն Կեշին միշտ էլ оգտվում է նրա ծառայություններից:  Оնազին բարձրահասակ է, միջին գծի տեխնիկապես գրագետ, արագ խաղացող է և շատ աշխատասեր:.

 

Խարիս Մեդունյանին. Փորձառու հենակետային՝ հնչեղ անունով և գերազանց հարվածով, որին երկու տարի առաջ բաց թողեց  Կազանի  «Ռուբինը»:

 

Էֆե Էմբրոուզ. Շոնտլանդական  «Սելտիկի» պաշտպանն է, ով իր իսկ խոսքերով ասած չի դադարում ֆուտբոլ խաղալ անգամ արձակուրդներին: Էմբրոուզի անհատական անցումները կարող են դառնալ F խմբի զարդը, միայն թե դրանք ավարտվեն ճգրիտ հարվածներով:

 

Խաղեր, որոնք չի կարելի բաց թողնել

ԱրգենտինաԲոսնիա և Հերցոգավինա. Խմբային փուլի ամենահետաքրքիր խաղերից մեկն է: Երկու թիմերն է հարձակողական ֆուտբոլ են խաղում, այդ իսկ պատճառով պետք է շատ գոլերի սպասել: Բոսնիացիների համար էլ սա յուրահատւկ դեբյուտ է, առաջին խաղը Աշխարհի առաջնությունում:

 

ՆիգերիայԲոսնիա և Հերցոգովինա. Հնարավոր է, այս խաղում որոշվի երկրորդ տեղի  և փլեյ-оֆֆի ուղեգրի հարցը: Ամենայն հավանականությամբ հաղթողը խմբից դուրս կգա:

 

Խաղեր, որոնք ավելի լավ է չդիտել

 

ԱրգենտինաԻրան. Այս խաղում ինտրիգ չի կարող լինել, եթե նույնիսկ Իրանը հանկարծ գոլ խփի:

 

Ու՞ր կհասնեն հաղթողները

Առաջին տեղը զբաղելով, Արգենտինան, հավանաբար, որպես հակատակորդ կունենան Էկվադորին կամ Շվեյցարիային: Իսկ հետո, առավել հավանական են Բելգիան կամ Պորտուգալիան:

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետը հետաքրքրվել է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի հավանական բարձրացումով ‘
Հաջորդ հոդվածը‘Պուտինի կարծիքով՝ Վոլգոգրադին կարելի է վերադարձնել Ստալինգրադ անունը’