‘F խումբ. Մեսսին հաղթանակ բերեց «Բարսելոնային», Կավանին՝«ՊՍԺ»-ին (տեսանյութ)’

1037

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթեց «Այաքսին», իսկ «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «ԱՊՕԷԼ»-ի նկատմամբ:

«Այաքս»-«Բարսելոնա» խաղն ավարտվեց 0:2 հաշվով: Հանդիպման հերոսը դարձավ Լիոնել Մեսսին, ով դուբլ ձևակերպեց և հավասարվեց Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուին` Ռաուլ Գոնսալես Բլանկոյին (71 գոլ):  Նրանց 70 գոլով հաջորդում է «Ռեալի» առաջատար Քրիստիանո Ռոնալդուն:

ԱՅԱՔՍԲԱՐՍԵԼՈՆԱ

0-2 (0-1)

MC

 

0-1՝ Լիոնել Մեսսի 36՛, 0-2՝ Լիոնել Մեսսի 76՛

 

ԱՅԱՔՍ. 22.Յասպեր Սիլեսեն, 2.Ռիկարդո վան Ռեյն, 3.Ջոել Ֆելտման, 4.Նիկլաս Մոյսանդեր, 5.Նիկոլայ Բոյլեսեն, 10.Դավի Կլասեն, 16.Լուկաս Անդերսեն (12.Ջայրո Ռիդեվալդ, 72), 25.Տուլանի Սերերո (24.Ստեֆանո Դենսվիլ, 80), 9.Կոլբեյն Սիգտորսոն (19.Արկադիուշ Միլիկ, 62), 20.Լասե Շոնե, 21.Անվար Էլ Գազի

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 1.Մարկ-Անդրե տեր Շտեգեն, 14.Խավյեր Մասկերանո, 15.Մարկ Բարտրա, 18.Խորդի Ալբա, 22.Դանի Ալվես (21.Ադրիանո, 83), 4.Իվան Ռակիտիչ (12.Ռաֆինյա, 80), 5.Սերխիո Բուսկետս, 6.Չավի, 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար (7.Պեդրո Ռոդրիգես, 74)

 

Զգուշացում՝ Անվար Էլ Գազի 9՛ (Ա), Ջոել Ֆելտման 34՛ (Ա), Նիկլաս Մոյսանդեր 40՛ (Ա), Խավյեր Մասկերանո 8՛ (Բ), Խորդի Ալբա 42՛ (Բ), Դանի Ալվես 45՛ (Բ)
Հեռացում՝ Ջոել Ֆելտման 71՛ (Ա)
Մրցավար՝ Պեդրո Պռոենսա (Պորտուգալիա)

 

41

ԳՆԴԱԿԻ %

59

7(1)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

13 (8)

14

ՏՈՒԳԱՆՔ

6

1

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

4

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

 «Պարի Սեն Ժերմեն»-ԱՊՕԷԼ հանդիպման միակ և հաղթական գոլը գրանցվեց առաջին իսկ րոպեին. աչքի ընկավ Էդինսոն Կավանին: 

 

ՊՍԺԱՊՕԵԼ

1-0 (1-0)

MC

 

1-0՝ Էդինսոն Կավանի 2՛

 

ՊՍԺ. 30.Սալվատորե Սիրիգու, 2.Տիագու Սիլվա, 17.Մաքսվել, 23.Գրեգորի Վան դեր Վիլ, 32.Դավիդ Լուիզ, 7.Լուկաս (4.Յոհան Կաբայ, 86), 8.Տիագու Մոտտա, 14.Բլեզ Մատուիդի, 27.Խավյեր Պաստորե, 9.Էդինսոն Կավանի, 22.Էսեկիել Լավեսի (15.Ժան-Քրիստոֆ Բահեբեկ, 78)

ԱՊՕԵԼ. 78.Ուրկո Պարդո, 3.Ժոաու Գիլյերմե, 5.Կառլաու, 28.Մարիո Սերժիու, 44.Նիկոլաս Իոանու, 7.Գիորգիոս Էֆրեմ, 8.Տյագու Գոմեշ (9.Կիլիան Շերիդան, 46), 16.Վինիսիուս, 26.Նունու Մորաիշ, 21.Գուստավո Մանդուկա (30.Տոմաս Դե Վինսենտի, 59), 79.Ռաֆիկ Ջեբուր (46.Ստատիս Ալոնեֆտիս, 64)

 

Մրցավար՝ Օլեգարիո Բենկերենկա (Պորտուգալիա)

 

68

ԳՆԴԱԿԻ %

32

18 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

3 (1)

10

ՏՈՒԳԱՆՔ

8

6

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

Այս տուրից հետո «Պարի Սեն Ժերմենն» ունի 10 միավոր և գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը, երկրորդ հորիզոնականում ընթացող «Բարսելոնան» ունի 9 միավոր, «Այաքսը» 2 միավորով երրորդ տեղում է, իսկ «ԱՊՕԷԼ»-ը մնաց 1 միավորով:

Նախորդ հոդվածը‘ E խումբ. «Բավարիան» այս անգամ էլ հաղթեց «Ռոմային», «Մանչեսթր Սիթին» պարտվեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘G խումբ. «Սպորտինգը»-«Շալկե» դիմակայությունում հաղթեցին պորտուգալացիները , «Մարիբորը» և «Չելսին» խաղաղ ելք կնքեցին (տեսանյութեր)’