‘FA-ն Ագուերոյին որակազրկել է 3 խաղով, արգենտինացին չի խաղա «ՄՅՈՒ»-ի հետ’

1886

«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն 3-խաղյա որակազրկման է արժանացել: Ֆուտբոլիստը պատժվել է այն միջադեպի համար, որը տեղի է ունեցել ԱՊԼ-ի 3-րդ տուրի՝ «Վեսթ Հեմ»-ի հետ խաղում: Արգենտինացին մեղադրվել է կոպիտ պահվածքի մեջ, որը պաշտոնական անձանց ուշադրությունից վրիպել էր, սակայն հայտնվել է տեսանյութում:

FA-ի նիստի ժամանակ, որը կայացել է այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Սերխիո Ագուերոն մեղավոր է ճանաչվել: Այս կերպ, արգենիտինացին բաց կթողնի մանչեսթերյան դերբին, որը տեղի կունենա շաբաթ օրը՝ սեպտեմբերի 10-ին:

Ագուերոն նաև բաց կթողնի «Բորնմուտ»-ի և «Սուոնսի»-ի հետ խաղերը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ եթե արգենտինացին որակազրկվի, ապա «Մանչեսթեր Սիթի»-ն կբողոքարկի այն:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն հրապարակել է ՈւԵՖԱ-ի նախագահի 3 թեկնածուների անունները’
Հաջորդ հոդվածը‘Յայա Տուրեն չի ընդգրկվել «Մանչեսթեր Սիթի»-ի Չեմպիոնների լիգայի հայտացուցակում’