‘Facebook-ը կպայքարի ԱՊԼ-ի հեռարձակումների ցուցադրության համար’

2024

Facebook սոցիալական ցանցի սպորտային դեպարտամենտի ղեկավար Դեն Ռիդը չի բացառել, որ 2018 թվականին կփորձեն 3 տարով ձեռք բերել Անգլիայի առաջնության հեռարձակումների ցուցադրման իրավունքը:

«Անգլիայի Պրեմիեր լիգան մեզ համար շատ կարևոր գործընկեր է, նրանց հետ սերտորեն համագործակցում ենք: Դեռ շուտ է ասել, որ կփորձենք գնել հեռարձակման իրավունքը: Բնականաբար, այդ հնարավորությունը չենք բացառում»,- ESPN-ի հետ զրույցում ասել է Ռիդը:

Նշեք, որ Facebook սոցիալական ցանցն աշխարհում ամենամեծ հաճախելիությունն ունի` ամսեկան 2 միլիարդ մարդ: Այդ մարդկանցից 650 միլիոնը սպորտի երկրպագուներ են: 2016 թվականին սոցցանցը գովազդից 20 միլիարդ դոլար է վաստակել:

Նախորդ հոդվածը‘Արթուր Պետրոսյան. Սա ուղղակի խայտառակություն էր’
Հաջորդ հոդվածը‘Ռուսլան Կորյան. Ներողություն եմ խնդրում, շատ ենք ամաչում այս արդյունքի համար’