‘
Facebook սոցիալական ցանցը ներկայացրել է նորացված դիզայն: Նորամուծությունների մասին հայտարարվել է մարտի 8-ին:
Հիմնական թարմացումներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:
Դիզայնի թարմացումները հիմնականում վերաբերել են օգտատերերի նորությունների էջին: Գլխավոր էջի դիզայնի փոփոխություններից բացի, նորարարությունները վերաբերել են նաեւ նորությունների դասավորման կարգին: Մասնավորապես, այժմ, օգտատերերը կարող են ընտրել, թե ինչ նորություններ են ցանկանում տեսնել՝ բոլոր նորությունները, նկարներով նորությունները, միայն մարդկանց եւ էջերի հաղորդագրությունները եւ այլն:
Նոր ինտերֆեյսը հասանելի դարձնելու համար Facebook-ի օգտատերերին առաջարկվում է գրանցվել սպասումների ցուցակում: Թարմացումները նախատեսված են նաև iOS և Android համակարգերի համար:
‘