‘Facebook-ը ներողություն է խնդրել 104-ամյա տատիկից ‘

702

Facebook սոցիալական ցանցը ներողություն է խնդրել Միչիգանի 104-ամյա բնակչուհի Մարգերիտ Ջոզեֆից այն բանի համար, որ վերջինս ստիպված է եղել սոցիալական ցանցում ստել իր իրական տարիքի մասին:

Տատիկի թոռնուհին պատմել է, որ Facebook-ը հնարավորություն չէր տալիս իր տատիկին սոցիալական ցանցում նշել իր իրական տարիքը: Ջոզեֆի թոռնուհին մի քանի անգամ փորձել է ցանցում նշել տատիկի ծննդյան իրական տարեթիվը՝ 1908 թվականը, սակայն, սոցիալական ցանցը ավտոմատ կերպով կնոջ ծննդյան թիվը դարձնում էր 1928 թվական: 104-ամյա տատիկը 2 տարի ստիպված է եղել նշել, որ ինքը 99 տարեկան է:

Տատիկը կույր է, եւ վատ է լսում, եւ սոցիալական ցանցից օգտվում է թոռնուհու օգնությամբ: Թոռնուհին WDIV-TV-ին պատմել էր, որ երջանիկ կլիներ տատիկի էջում տեսնել վերջինիս իրական տարիքը:

Facebook-ը արձագանքել է օգտատերերի ցանկություններին: Ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Էնդրյու Նոյզը հայտարարել է, որ Facebook-ը աշխատում է այն բանի վրա, որ մարդիկ, ովքեր ծնվել են մինչեւ 1910 թվականը, հնարավորություն ունենան այդ սոցիալական ցանցում նշել իրենց իրական տարիքը:

 

Նախորդ հոդվածը‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ոստիկանության ներքին անվտանգության վարչության’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարին կարող են որակազրկել 15 խաղով. Տեսանյութ’