‘Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ՀԴԲ-ի հետ վեճում պաշտպանել է Apple-ին’

1051

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պաշտպանել է Apple  ընկերությանը, որը հրաժարվել է օգնել Հետախուզության դաշնային բյուրոյին՝ կոտրելու «Բերնարդինոյի հրձիգի» iPhone-ը:

«Չեմ կարծում, որ անվտանգության համակարգում սողանցք ստեղծելը ճիշտ մեթոդ է: Ուստի մենք լիովին սատարում ենք Թիմ Քուքին և Apple-ին»,- հայտարարել է Մարկ Ցուկերբերգը: Նա ընդգծել է, որ իր Facebook ընկերությունն իրենից կախված ամեն ինչ անում է՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար, սակայն համոզված է, որ տվյալների գաղտնագրումն անհրաժեշտ է:

Apple ընկերությանը պաշտպանել  են նաև՝ աշխարհի մյուս խոշորագույն սոցիալական ցանցը՝ Twitter-ը, որոնողական Google կայքը և տեղեկատվության փոխանակության WhatsApp ծրագիրը:

Ավելի վաղ Լոս-Անջելեսի դատարանը որոշում էր կայացրել, թե Apple-ը պետք է տեխնիկական աջակցություն ցուցաբերի ՀԴԲ-ին, որը խնդրում էր թույլ տալ մուտք գործելու 2015 թ. դեկտեմբերին կալիֆոռնիական Բեռնարդինոյում կնոջ հետ միասին հրաձգություն կազմակերպած Սայեդ Ֆարուքի iPhone-ը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ն գլխավորում է «ամերիկացիների գլխավոր թշնամիների» ցանկը’