‘Facebook-յան արձագանքներ. Լուռ Լևոնն ավելի վտանգավոր է ռեժիմի, ու ավելի արդյունավետ՝ պայքարողի համար ‘

1374

iLur.am-ը ներկայացնում է «Ֆեյսբուքի» որոշ օգտատերերի գրառումներ՝ արված առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահական ընտրություններին չառաջադրվելու որոշման հրապարակումից հետո:

Քաղաքացի Լիզա Ճաղարյանը գրում է. «Առաջարկում եմ Կոնգրեսից դուրս եկածներին եւ իրենց անդամությունը սառեցրածներին` անպայման դնել իրենց թեկնածությունը, մի տոկոս ձայն կհավաքեք` առավելագույնը, բայց զատո ամբողջ կյանքում ձեր թոռներին կպատմե՞ք, որ նախագահի թեկնածու եք եղել:

***

Որպեսզի ավելի պարզ լինի որդեգրած կեցվածքս` ասեմ: Ես այն մարդկանց թվին չեմ պատկանում, որ ասում են` եթե ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ չէ նախագահի թեկնածուն, ուրեմն` աշխարհն ավարտվում է: Ո\’Չ: Եթե այլ իրավիճակում ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ որոշեր չառաջադրվել, գուցեեւ մտածեի այլ թեկնածուի մասին: ԲԱՅՑ: Ես պնդում եմ, որ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ դեմ ԿԵՂՏՈՏԱԳՈՒՅՆ, ՆՈՂԿԱԼԻ, ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ կեցվածք դրսեւորեցին հենց նրանք, այսպես կոչված` իր զինակիցները, որոնց, կարելի է ասել, ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ հանեց գերեզմանից ու վերակենդանացրեց: Ինձ համար իրենք ավելի նողկալի են, քան սերժառոբերը: Ես նրանցից ոչ մեկին իմ անկաշառ եւ արդար ձայնը ՉԵՄ ՏԱ (գլխագրերը հեղինակինն են-խմբ.):

***

Վռազողի կնիկը տղա չի բերում… Ի գիտություն իբր թե Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը երազող, բայց մտքներում եւ գործնականորեն ամեն ինչով նպաստող, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի… Մի օր շունչ քաշեք, հետո մեյդան ընկեք էյֆորիայի մեջ, տիկնայք եւ պարոնայք: Ձեր էս պահվածքով հենց ձեր թեկնածուի մաման եք լացացնում»:

Արմեն Քոլոյանը մեկնաբանել է Լիզա Ճաղարյանի գրառման տակ. «Ես հարգում եմ Լիզայի դիրքորոշումը, չլինելով առաջին նախագահի աջակիցը։ Եվ Տեր-Պետրոսյանի չառաջադրումը տխուր հանգամանք եմ համարում, որովհետեւ նա իր ինտելեկտով գոնե մակարդակ կհաղորդեր ընտրություններին, նրա կողքին կերեւար մնացյալների թշվառությունը։ Եթե Տեր-Պետրոսյանն անցած մի քանի տարում մշակեր, կրթեր, դաստիարակեր, պատրաստեր մեկ-երկու թեկնածու` ազգը միայն կշահեր։ Իսկ էսպես էլի մնում ենք գել-գազանների ոհմակի դեմ…»

 

Օրվա զավեշտը. Լևոն Տեր-Պետրոսյան, բա չմտածեցի՞ք, որ Ձեր գնալով ամբողջ ազգին մարդա 10000 դրամի վնաս տվեցիք


Հարություն Մնացականյան. Նախ, զգուշացնում եմ բոլոր ասֆալտապատ ուղեղներով կիբեռհերոսներին. սա ուղղակի կատակ է, չբորբոքվեք:
Այսօր առավոտյան գրեթե ողջ հայության թիվ մեկ խոսակցության թեման էր Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունից դուրս գալը: Ընդդիմադիրները, դիմադիրները, գրեթե բոլորը պարտադիր իրենց հեղինակային կարծիքն էին հայտնում այստեղ, այնտեղ եվ ամենուր. մեկը քննադատուում էր, մյուսը` գովաբանում, բայց բոլորը կարծես մոռացել էին մի շատ կարևոր հանգամանք, որ Լևոնը, գնալով, կպնում է մեր ազգաբնակչության մեծ մասի գրպանին առնվազն 10000 դրամով: Եթե չհասկացաք, չզլանամ բացատրել, երբ ընտրություններին լուրջ մրցակիցներ են ի հայտ գալիս, սկսվում է ընտրակաշառքի ակցիան եվ տարեցտարի բարձրանում է. արդեն հասել էր 15000-ի սահմանին: Այս խեղճ ու կրակ ժողովուրդը գոնե դրանից էր մի քիչ օգտվում, մի թեթև կարողանում էր կարիքները հոգար: Իսկ հիմա՞, չկա ընդդիմություն, չկա և սուր մրցակցություն, և այս տարի չեք ստանա ձեր հասանելիք օգուտը, հիմա մտածեք՝ Լևոնը ճիշտ արեց, որ այս պահին դուրս եկավ, թե սխալ: Դե գնացեք մտածեք, թե ոնց եք նոր տարվա բդի պարտքերը փակում:

Tigran Lriv Enc. Ինչքան էլ Լևոնին համարենք մտքի իրոք հսկա, այնուամենայնիվ, ինձ թույլ կտամ մի պահ հայտնվել նրա վիճակում։
Ի՞նչ պատկեր է բացվում նրա առջև։ Ունենք անգույն հասարակություն, որի մշտական կարգախոսն է՝ խաղաղություն լինի, ջհանդամին թե պատերազմ չի լինի, կամ՝ ով էշ՝ մենք փալանի փեշ: Ունենք փրկիչների բազմություն, որոնց թիվն անցնում է փրկվողների թվից, անհեռանկար ապագա ու հոգեխանգարված ներկա, ու ոչ մի նշմարվող ելք։ Եթե ազգն իր իսկ նկատմամբ անտարբեր վերաբերմունք ունի, ոչ մի Սպարտակ կամ Մարատ նրան տեղից միլիմետր էլ չի շարժի: Եթե ինքնասիրություն ու ձգտում ունեցող հասարակություն ենք մենք, ապա վաղվանից դուրս կգանք փողոց, Լևոնի օձիքից բռնած՝ ետ կբերենք ու կստիպենք ենթարկվել օրվա պահանջներին։ Լևոնից ինչ որ պահանջվում էր, գերակատարեց մարդը, հո ձմեռ պապ չի՞, որ տունը նստած՝ նամակ գրենք ու նվեր ստանանք։ Հերթը հասարակությանն է։ Ոչ մեկի նվնվոցի հավեսը չկա, ու եկեք ազգովի վայելենք մեզ արժանին։ Թե չէ՝ Լենին, Լենին սարքիք Պելեն… Դուրս արեք բներից ու …

***

Հիմա ունենք այն, ինչ ունեինք 2007 թվին…
Նույն քաղդաշտն իր գունագեղ փրկիչներով. նախագահի նույն անպարտելի թեկնածուն, նույն անհասկանալի քաղաքական ներքին ու արտաքին ցանցառություններով ու հետ նվաճումներով, բայց…
2007 թվին եթե չգիտեինք՝ ինչ նախագահ կլինի Սերժ Սարգսյանը, այսօր շատ լավ գիտենք. եթե Լևոնը հայտնվեց ու խոչընդոտ հանդիսացավ նորմալ ու արդյունավետ կառավարելու մեր սուրբ երկիրը, այսօր Լևոն չկա. արտն էլ՝ կանա՜չ-կանաչ… ընկեք ու արածեք։ Տեսնենք՝ հիմա հայի որ խելքն ինչպես կաշխատի. առաջին խելքից միշտ բողոքներ կային, վերջինն իբր թե գովելի էր, արանքներինն էլ չէին տարբերվում առաջինից: էլ բողոքն ուղղելու թիրախ չկա։ Վեց ամսվա լռությունից ու չառաջադրվելուց այսքան խառնվել կլինի՞, որ խառնվեց հրապարակը։ Ընդամենը մի ետքայլից քաղաքական ինչպիսի բոբիկություն երևաց։ Մի հոգի նորմալ քաշ ունեցող ծանր ու թեթև անող իսան չի երևում ասպարեզում, գոնե մի հոգի։
Դե կերեք…

***

Հը՞. առաջին ռեակցիան հանդարտվե՞ց։ Մինչև տոների սկսվելը ժամանակ ունենք երկրորդ ռեակցիան մարսելու, հետո՝ բուդ-մուդ ու պաչ-պռոշտ:Այ, տոներից հետո սպասում եմ երրորդ՝ հիմնական տրամադրության ազդեցությանը։ Դե, եթե մինչ այդ Լևոնից նոր անակնկալներ չլինեն իհարկե, բոլորին խորհուրդ կտամ պատրաստվել ֆորսմաժորի։ Հենց այնպես Լևոնական քայլեր չեն լինում, ու Լևոնները աջ ու ձախ на дороге не валяются։ Մի բան հիշեք ու հաշվի առեք. լուռ Լևոնն ավելի վտանգավոր է ռեժիմի ու ավելի արդյունավետ՝ պայքարողի համար, իսկ խոսողն, իհարկե, ցանկալի ու գերադասելի։ Կարդում եմ ստատուսներն ու անկախ ինձանից՝ կարդալուն զուգահեռ закадровый смех եմ լսում։
Ինձ թվում է՝ արդեն ժամանակներն անցել են կանխատեսելի ու անվտանգ գործունեությունների, և ժամն օրհասական է այնքանով, որքանով կտեսնենք մոտ ապագայում։ Վհատվելու ոչ մի պատճառ չկա, և Լևոնն ասելիք ունի։
Լ Ե Վ Ո Ն Տ Ե Ր-Պ Ե Տ Ր Ո Ս Յ Ա Ն Ը նահանջողներից ու թաքնվողներից չէ: Լևոնը պարզունակ խաղացող չէ, ու իզուր գուշակություններ մի արեք։ Մի բանում հաստատ համոզված եմ… ֆորս-մաժորն անխուսափելի է:

 

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյան. Ես չեմ որոշում, թե ով պետք է ընդգրկվի լավագույն տասնյակում’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ խորհրդարանը համալրվեց նոր պատգամավորներով ‘