‘Facebook-ը հեռացրել է ուկրաինացիներին սպանելու կոչ անող ռուս պրոֆեսորի կայքէջը’

1140

Facebook սոցիալական ցանցում հունիսի 19-լույս20-ի գիշերն անհայտ պատճառներով հեռացվել է միջազգային «Եվրասիական շարժման» առաջնորդ, ՄՊՀ պրոֆեսոր և Ուկրաինայի հարավ-արևելքում անջատական շարժումների գաղափարախոս Ալեքսանդր  Դուգինի կայքէջը:

«Քիչ առաջ փակել են իմ էջը Facebook-ում, ճգրել է Դուգինը ВКонтакте-ի իր էջում:- Տեսեք, ամենածայրահեղ պահերին այդ ցանցային սերվերները վերածվում են իսկական տեղեկատվական զենքի: Ասենք՝ զարմանալի չէ: Ոչ մի զարմանալի բան չկա: Միայն հետաքրքիր է արձանագրել, որ Արևմուտքի կողմից հալածանքները համընկնում են հալածանքներին՝ Ռուսաստանի քաղաքացիների լայն զանգվածի կողմից: Ազատականների մասին չեմ խոսում, բայց այս անգամ, ակնհայտորեն՝ վեցերորդ շարասյունն է ընկել իմ ետևից: Ես նրան իր անունով եմ կոչել: Ես բնութագրել եմ նրան: Ես նկարագրել եմ նրա մեթոդները: Ես անուն առ անուն նշել եմ գլխավոր դերակատարներին: Եւ ի՞նչ էի ես ակնկալում դրանից հետո՝ միանգամայն արդարացիորեն կհարցնեք դուք»:

Դուգինը «վեցերորդ շարասյուն» է անվանում «Արևմուտքի քաղաքակրթության ազդեցության գործակալներին», որոնք այժմ աշխատում են Ռուսաստանի Դաշնության մի քանի կառավարական կառույցներում, և որոնք խոսքով պաշտպանում են Պուտինի նախաձեռնությունները, սակայն գործնականում անում են ամեն ինչ, որպեսզի այդ նախաձեռնությունները կյանքի չկոչվեն: Այդ կատեգորիայի մարդկանց թվում Դուգինը բազմիցս հիշատակել է Պուտինի շրջապատի լիբերալներին, մասնավորապես՝ նրա օգնական Վլադիսլավ Սուրկովին:

Պրոֆեսոր Դուգինը ակտիվորեն հանդես է գալիս ռուսաստանյան զորքերն Ուկրաինա մտցնելու օգտին և կարծում է, որ Ռուսաստանին քայքայում է սպասվում, իսկ նախագահ Պուտինին՝ Յանուկովիչի, Միլոշևիչի  կամ Քադաֆիի ճակատագիրը, եթե նա այդ բանը չանի:

 Դուգինը նաև ակտիվորեն մասնակցում է Ուկրաինայի արևելքում ռուսաստանամետ ահաբեկիչների խորհրդատվությանը:

Ռուսատանում ստորագրահավաք է կազմակերպվել՝ ՄՊՀ-ի սոցիոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսոր Ալեքսանդր Դուգինին աշխատանքից ազատելու համար: Փոխանցում է obozrevatel.com-ը:

Նախորդ հոդվածը‘Human Rigts Watch. Սիրիայում իսլամիստները հավաքագրում են երեխաների’
Հաջորդ հոդվածը‘Ակտիվիստները պատմում են ոստիկանական ապօրինությունների մասին (Տեսանյութ)’