‘Facebook-ը ներկայացրեց աննախադեպ որոնողական համակարգ ‘

953

Այսօր Facebook ընկերության կենտրոնական գրասենյակում Մարկ Ցուկերբերգն անց է կացրել  սոցիալական ցանցի նոր աննախադեպ որոնողական համակարգի շնորհանդեսը, ահյտոնւմ է  ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:

Graph Search անվանումը ստացած այս նոր համակարգը օգտատերերին թույլ է տալիս մի քանի լրացուցիչ «բանալիների» միջոցով այս կամ այն մարդում գտնել: Օրինակ կարելի է գտնել բոլոր այն ընկերներին, որոնք նշված ֆիլմը կամ գիրքն են նախըտրում, կամ բնակվում են նշված քաղաքում և այլն: Առաջիկայում համակարգը կընդլայնվի և որոնողական դասակարգերի նոր տարբերակներ կունենա:

Առայժմ նոր որոնողական համակարգը սահմանափակ տարբերակով է թողարկված: Այն կարելի է փորձարկել www.facebook.com/graphsearch հղումով անցնելով:

Նախորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-2012-ի Եվրոպայի խորհրդանշական հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘«Ուրալի» վթարի արդյունքում մահացել է մեկ զինվոր, իսկ սպայի վիճակը գնահատվում է ծանր’