‘Facebook-ի ժապավենում լուրեր կհայտնվեն’

2004

Facebook սոցիալական ցանցը պայմանավորվել է ինը խոշոր լրատվական գործակալությունների և տպագիր պարբերականների՝  The New York Times, BuzzFeed, National Geographic, NBC, The Atlantic, The Guardian, BBC News, Spiegel и Bild-ի հետ՝ Instant Articles նախագծում նրանց մասնակցության վերաբերյալ:

Նախագիծը տեղեկատվական աղբյուրներին հնարավորություն է տալիս իրենց հոդվածները հրապարակել անմիջապես սոցիալական ցանցի նորությունների ժապավենի վրա, իսկ դա նշանակում է, որ հոդվածները   շարժական սարքերի էկրաններին կհայտնվեն ակնթարթորեն, մինչդեռ այժմ  նյութերը ներբեռնելու վրա ծախսվում է միջին հաշվով 8 վայրկյան: Բացի այդ՝ Instant Articles –ը հնարավորություն է տալիս հոդվածների հետ միասին ներբեռնել լուսանկարներ, աղյուսակներ, ինտերակտիվ քարտեզներ, տեքստին ուղեկցող աուդիո և վիդիո միացնել: Օգտատերերը կարող են նաև մեծացնել կամ փոքրացնել տեքստը, մեկնաբանություններ անել հոդվածի առանձին հատվածների վերաբերյալ և նշել դուր եկած հատվածները:

Սկզբնական փուլում  Instant Articles-ից կարող են օգտվել միայն iPhone ունեցողները: Սակայն Facebook-ը հավաստիացրել է, որ առաջիկա ամիսներին ակտիվ կհամագործակցի գործընկերների հետ և կվերլուծի օգտատերերի արձագանքները, որպեսզի ընդլայնի և բարելավի նախագծի աշխատանքը:

Փոխանցում է kommersant.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լիսկայի որդին ներգրավվել է որպես վկա. Սոնա Տռուզյան’
Հաջորդ հոդվածը‘Պուտինի և Քերիի հանդիպումից հետո Կրեմլը հայտարարել է «փոխըմբռնման առաջին նշանների» մասին’