‘Facebook-ի «լայքերը» կարող են տալ օգտատիրոջ հոգեկան աշխարհի բնութագիրը’

1247

Facebook սոցիալական ցանցի օգտարերի նշած «լայքերը» թույլ են տալիս պատկերացում կազմել նրա հոգեբանական պատկերի մասին: Նման եզրակացության են հանգել Microsoft Research Centre գիտահետազոտական կենտրոնի փորձագետները, գրում է  ИТАР-ТАСС-ը:

««Լայքերը»  ավելին են ասում օգտատերերի նախասիրությունների, ինտելեկտի կամ քաղաքական հայացների մասին, քան նրանք ինքները կարող են պատմել»,- ասվում է կենտրոնի հրապարակած զեկույցում: Այս կամ այն լուսանկարին և իրադարձությանը տրված հավանության հիման վրա շուկայագետները և հասարակագետները կարող են շահավետ կերպով կազմակերպել իրենց գովազդային կամ քաղաքական արշավները:

Գիտնականների խոսքերով՝ ուսումնասիրելով էջի օգտատիրոջ «լայքերը», հոգեբանները կարող են հաշվարկել նրա ինտելեկտի մակարդակը, սեռական կողմնորոշումը և անձնական բնութագիր տալ նրան: Բացի այդ «լայքերի» օգնությամբ  կարելի է կռահել այս կամ այն անձի վերաբերմունքը թմրամիջոցներին:

Հետազոտությունը հիմնված է 58 հազար ֆեյսբուքյան էջերի ուսւոմնասիրության վրա: 

Նախորդ հոդվածը‘Դրամը փլուզվու՞մ է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Շերեմետևոն ճանաչվել է Եվրոպայի լավագույն օդանավակայանը’