Facebook-ի խափանման պատճառով Ցուկերբերգը 6 մլրդ դոլար է կորցրել

483

Երկուշաբթի Facebook ընկերության  սերվերների՝ նույնանուն սոցիալական ցանցի, ինչպես նաև Instagram  սոցցանցի, WhatsApp և Facebook Messenger-ի աշխատանքները խափանվել են, ինչի հետևանքով դրանք անհասանելի են դարձել տասնյակ միլիոնավոր օգտատերերի համար ամբողջ աշխարհում։

Downdetector սերվիսը, որը հսկում է խափանումները խոշոր ինտերնետ- ծառայություններում, ավելի քան 10,5 մլն գանգատ է ստացել սոցցանցերի անհասանելիության վերաբերյալ։ Կայքերի և հավելվածների հասանելիության խնդիրներ են նկատվել, մասնավորապես, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, նաև ԵՄ երկրներում։

Downdetecto-ն այս խափանումն անվանել է խոշորագույնը Facebook-ի պատմության ընթացքում, որը շարունակվել է վեց ժամից ավելի։ Սոցցանցերի աշխատանքն սկսել է վերականգնվել երեքշաբթի գիշերը, իսկ խնդիրները լրիվ լուծվել են միայն առավոտյան։

Bloomberg-ի տվյալներով՝ խափանման ընթացքում Մարկ Ցուկերբերգը կորցրել է ավելի քան 6 մլրդ դոլար մաքուր կապիտալ (այսինքն՝ ժամում մեկ միլիարդ)։ Նրա ունեցվածքը նվազել է՝ հասնելով 121,6 միլիարդի, ինչի արդյունքում Facebook-ի հիմնադիրը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում երրորդից իջել է հինգերորդ հորիզոնական, որը նախկինում զբաղեցնում էր Բիլ Գեյթսը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀայաստանի հավաքականը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում՝ մեդալային առաջատար
Հաջորդ հոդվածըՉավին ցանկություն է հայտնել գլխավորել «Բարսելոնան»