‘Facebook-ի օգտատերերի ընդամենը 10 %-ն է ամեն օր ստատուս թարմացնում ‘

1451

Փետրվարի 4-ին Facebook-ը նշում է իր տասնամյակը:

Facebook-ի 1,2 միլիարդ օգտատերերի ընդամենը 10 %-ն է ամեն օր թարմացնում իր ստատուսները, 4 %-ը դա անում է օրական մեկ անգամից ավելի, վկայում են  սոցիալական ցանցի տասնամյակի առթիվ Pew Research-ի անցկացրած հարցման արդյունքները:

Pew Research հետազոտական ընկերությունը հեռախոսով հարցում է անցկացրել մոտավորապես 1,8 հազար չափահաս օգտատերերի շրջանում ու նաև պարզել, որ նրանք, ովքեր ակտիվորեն ներկայացնում են իրենց կյանքը սոցիալան ցանցում, նորություններ են փոխանակում ընկերների և հանրության հետ, նյարդայնացնում են 36 % մյուս օգտատերերին: Հարցվածների մեկ քառորդը իր էջում ոչ մի լուր չի տեղադրում, միայն 15 %-ն է օրական մեկ անգամից ավելի մեկնաբանում լուսանկարները, իսկ հարցվածների 44 %-ն օգտվում է Like կոճակից: Հարցման արդյունքների համաձայն՝ միջին վիճակագրական չափահաս օգտատերը Facebook-ում ունի 338 «ընկեր»: Բացի այդ՝ հարցման մասնակիցների 27 %-ը հայտարարել է, թե իրենց դուր չի գալիս, երբ կողմնակի որևէ մեկը տեսնում է իր համար չնախատեսված գրառումը կամ մեկանաբանությունը: Ոմանք հաստատել են, որ կախվածություն են զգում մյուս օգտատերերի կողմից Lice ստանալուց և հակված են հնարավորինս մեծ քանակությամբ տեղեկատվություն փոխանակել միմյանց հետ:

Նախորդ հոդվածը‘Գազի հարցով հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծ. ԲՀԿ ամփոփիչ ելույթը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՊԵԿ. Չվճարեք, մինչեւ մարտի 28-ը տույժեր չեն հաշվարկվի’