‘Fairphone-ով ամեն տարի նոր հեռախոս գնելու անհրաժեշտություն չի լինի’

873

Fairphone-ը խելախոս է, որը նախագծված է այնպես, որ հնարավորինս քիչ վնաս հասցնի մարդկությանն ու մոլորակին։ Այս սարքի մեջ օգտագործված չեն այն հիմնական հանքային նյութերը, որոնք սովորաբար օգտագործվում են խելախոսներում, օրինակ՝ ոսկի, անագ, տանտալ եւ վոլֆրամ։ Այս պատճառով էր Ֆեյրֆոնը կոչվում է «էթիկ» խելախոս։

Կազմակերպությունը ստեղծվել է 2013 թվականին, այժմ նրանք խոստանում են ստեղծել երկրորդ սերնդի հեռախոսներ, որոնք կունենան մոդուլյար դիզայն։ Դա հնարավորություն կտա օգտագործողներին հեշտությամբ փոխել հեռախոսի այս կամ այն մասը, երբ դրանք հնանան կամ փչանան, առանց նոր հեռախոս գնելու։

Fairphone 2-ը ընկերության առաջին սարքն է, որն ամբողջությամբ իր արտադրանքն է եւ նախատեսված է վերջ դնելու ամեն տարի նոր հեռախոս գնելու շրջապտույտին։ Երբ հեռախոսի խցիկն արդեն հին է, օգտագործողը կարող է գնել միայն խցիկի հատվածը, փոխել այն եւ ունենալ նոր, ավելի հզոր խցիկով հեռախոս՝ առանց նորը գնելու։

Սարքը ունի 2GB RAM, 32GB ներքին տարածություն, 8  megapixel հիմնական խցիկ, 2 SIM քարտի հնարավորություն։

Խելախոսը վաճառքում կհայտնվի միայն այս աշնանը, Եվրոպայում նրա գինը կլինի €525 ($590), ինչը բավականին էժան է, եթե հաշվի առնենք, որ խելախոսը փոխելու կարիք մի քանի տարի կարող է չլինել։

 

Նախորդ հոդվածը‘ՀՔԾ. Դատախազի հաղորդմամբ` քրեական գործով քննիչի հանձնարարականները ոստիկանները չեն կատարել’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն հերքում է․ Բլատերը չի մնա նախագահի պաշտոնում’