‘Femen-ը «էկզեկուցիա» է կազմակերպել Փարիզում Սաուդյան Արաբիայի դեսպանատան մոտ’

1320

Փարիզում Սաուդյան Արաբիայի դեսպանատան մոտ Femen շարժման ակտիվիստուհիները ակցիա են անցկացրել՝ ի պաշտպանություն բլոգեր Ռաիֆ Բադավիի, որն ազատազրկվել է «երկու մզկիթների» երկրի դատարանի կողմից՝ լիբերալ ինտերնետ-ֆորում ստեղծելու համար:

Ակցիան հունվարի 16-ին տեղի է ունեցել «որպես վրեժ՝ ի դեմս Ռաիֆի՝ հումանիզմի և ազատության նկատմամբ հարձակում գործելու համար»: Այն անցկացվել է «էկզեկուցիայի» տեսքով. ակցիայի մասնակիցները մտրակի 50  հարված են հասցրել սալահատակին:

Բլոգեր Ռաիֆ Բադավին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման և մտրակի 1000 հարվածի՝ աշխարհիկ կայք ստեղծելու համար: Նա մեղավոր է ճանաչվել իսլամը վիրավորելու մեջ: Մտրակահարումը , որ պետք է կատարվի 19 շաբաթվա ընթացքում, հրապարակային է լինելու: Փոխանցում է newsru.com-ը: 

Նախորդ հոդվածը‘Վ. Գասպարյան. ՀՀ ոստիկանությունը ձերբակալությունից 2 ժամ առաջ իմացել է, թե որտեղ է Պերմյակովը ‘
Հաջորդ հոդվածը‘Պրեմիերա. Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’