‘FEMEN-ը կրոնական սկանդալ է հրահրել’

596

FEMEN-ի ակտիվիստուհիների՝ վերջերս Twitter-ում արված գրառումը կրոնական շահագործման մասին՝ վեճեր է հարուցել հանրության շրջանում, նույնիսկ շարժման կողմնակիցների միջև: Իրենց ուղերձում ակտիվիստուհիները վարկաբեկել են սուրբ գրքերը՝ Աստվածաշունչը, Ղուրանը և Թորան: «Աստվածաշունչը, Ղուրանը և Թորան նույն կեղտն են: Մենք դեմ ենք կրոնական շահագործմանը»,- ասվում է FEMEN-ի ուղերձում:

Դիդիեմ Դինքը, որ առաջին թրքուհին է, ով մերկացրել է կուրծքը՝ ի պաշտպանություն շարժման, և ով վերջերս գրասենյակ էր բացել Թուրքիայում, համոզված է, որ FEMEN-ի նմանատիպ հարձակումները վիրավորում են մարդկանց կրոնական զգացմունքները: Նա հայտարարել է խմբից հեռանալու մասին և հավելել, որ ոչ մի կապ չունի կազմակերպության հայտարարության հետ, փոխանցում է MIGnews.com-ը:

 

Նախորդ հոդվածը‘Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը Հայաստանում աճել է 4.1 տոկոսով’
Հաջորդ հոդվածը‘ Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի բյուջեն կատարվել է 75.8 մլրդ.դրամ դեֆիցիտով’