‘
Femen շարժման ուկրաինացի հիմնադիրները և աշխարհի տարբեր ծայրերից ժամանած նրանց համախոհները Լուվրի թանգարանում՝ Վեներայի արձանի հարևանությամբ, մերկացել են՝ ի պաշտպանություն Թունիսում բռնաբարության զոհ դարձած երիտասարդ կնոջ, հայտնում է newsru.com լրատվականը:
Աղջիկները պահանջել են անհապաղ դադարեցնել 27-ամյա Մարիամի նկատմամբ հարուցված քրեական գործը, որով ոստիկանների կողմից բռնաբարված երիտասարդ կինը մեղադրվում է անբարոյական վարքի համար:
«Թունիսցի ոստիկանների կողմից Մարիամի բռնաբարության փաստը FEMEN-ը որակում է որպես կանանց դեմ իրագործված եղեռն, իսկ զոհի նկատմամբ հարուցված դատական գործը՝ մարդու հիմնարար իրավունքների բռնաբարություն:»,- հայտարարել են միջոցառումը նախաձեռնող ակտիվիստները:
Լուսանկարները՝ Reuters
‘