‘Femen- ը Eurosatory միջազգային ցուցասրահում ակցիա է նախապատրաստում ՌԴ-ի դեմ’

713

Ցամաքային սպառազինության Eurosatory-2014 միջազգային ցուցասրահում, որն իր աշխատանքներն է սկսել Փարիզի արվարձան Վիլպանտում, սադրանք է կազմակերպվում Ռուսաստանի ցուցադրության դեմ: Այդ մասին ИТАР-ТАСС-ին հայտնել է ցուցասրահի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը:

Ըստ նրա՝ սադրանքը կազմակերպում են ուկրաինական Femen կանաց շարժման ակտիվիստուհիները, որոնք ծրագրել են, որպես բիզնես-այցելուներ՝ թափանցել ցուցասրահի տարածք և ռուսաստանյան էքսպոզիցիայի վրա շշերով  թանաք և «զելյոնկա» լցնել:

Թղթակցի այն հարցին, թե ինպես են ցուցասրահի կազմակերպիչները խոչընդոտելու ակցիան, անվտանգության ծառայության աշխատակիցը տեղեկացրել է, թե հրահանգվել է խստացնել ցուցասրահի տարածք մուտք գործողների ձեռքի պայուսակների ստուգումը և այցելուների մոտից վերցնել տարատեսակ սրվակներն ու պլաստիկե շշերը:

Ցուցասրահի ընդհանուր մակերեսը ավելի քան 120 հազար քառակուսի մետր է: Կազմակերպիչների տեղեկությունների համաձայն՝ ցուցահանդեսը , որ տևելու է մինչև հունիսի 20-ը, կայցելեն 107 երկրների պատվիրակություններ: Այս տարի իրենց մասնակցության մասին հայտարարել են 57 պետությունների 1456 ընկերություններ: Ցուցասրահը կազմակերպվում է 1992 թվականից, Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հովանու ներքո: 

Նախորդ հոդվածը‘Արտակարգ հանդիպում Եվրախորհրդարանում՝ Ուկրաինայի հետ բանակցությունների տապալման կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘ԻԼԻՊ գրոհայինները հայտարարել են Իրաքի 1700 զինվորների մահապատժի մասին’