‘Femen-ը Կիևում է գրոհել է Լուկաշենկոյի վրա’

835

Femen շարժման ակտիվիստուհիները, ջահերով և մարմիններին կարգախոսներ գրած («Կեցցե Բելառուսը», «Կորչի Լուկաշենկոն», «Fuck diktator») և այլն, «գիշերային շուրջկալ» են արել Կիևի այն վայրում, որտեղ գիշերել է պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ասվում է Femen-ի կայքում: Շարժման անդամները հայտարարել են, որ Femen-ը պայքարում է «Եվրոպայի վերջին բռնապետ Լուկաշենկոյին» տապալելու համար, ինչպես նաև՝ ի պաշտպանություն «Բելառուսի քաղբանտարկյալների», և հիշեցրել են «առանց ապացույցների դատապարտվածների և Մինսկի մետրոպոլիտենում պայթյունի գործով գնդակահարվածների» մասին, հաղորդում է gazeta.ru-ն: Ակտիվիստուհիները նաև հիշեցրել են, որ սա իրենց առաջին ակցիան չէ Բելառուսի կառավարության դեմ. 2011 թ. Մինսկում անցկացված ակցիայից հետո ակտիվիստներին առևանգել էին ՊԱԿ-ի աշխատակիցները, ապա, նրանց ծաղրուծանակի ենթարկելուց հետո, ձմեռ օրով, առանց փաստաթղթերի, թողել էին Գոմելի անտառում:

Նախորդ հոդվածը‘Վարդան Այվազյանը «գրուզչիկ» եղել է, բայց արդյո՞ք կարմիր դիպլոմով’
Հաջորդ հոդվածը‘Լ. Զուրաբյան. Հայաստանը չի պայքարում միջազգային ատյաններում իրեն տրվելիք հաճախականությունների համար (տեսանյութ)’