‘Femen-ը մերկացնում է կուրծքը՝ ի հեճուկս Շվեդիայի վարչապետի’

1615

Միջազգային ֆեմինիստական Femen կազմակերպության ակտիվիստները հուլիսի 3-ին իրենց դժգոհությունն են արտահայտել շվեդական Գոտլանդ կղզում հանքարդյունահանման կապակցությամբ, տեղեկացրել է ИТАР-ТАСС-ը: Չորս կանայք Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդտի ելույթի ժամանակ իրենց արդեն ավանդական դարձած ակցիան են կատարել՝ բարձրացել են բեմ, հանել կրծկալները և սկսել են վանկարկել տարբեր կարգախոսներ: Այդ կերպ նրանք իրենց վրդովմունքն են արտահայտել Շվեդիայի կառավարության որոշման նկատմամբ՝ Օյնարե անտառում կրաքարի արդյունահանումը թույլատրելու վերաբերյալ:

Միջոցառումն ավարտվել է նույնպես ավանդույթի համաձայն. կանանց ձեռքերը ոլորել են ու տարել ոստիկանություն, իսկ շվեդ վարչապետը հանգիստ շարունակել է իր ելույթը:

Նշվում է, որ ակտիվիստները Շվեդիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի քաղաքացիներ են, իսկ «Ապստամբ Օյնարե», «Լոբբիստներ, կորե՛ք տուն» կարգախոսները գրված են եղել ուղղակի նրանց մարմիններին:

Ֆիննական ընկերության կողմից կրաքարի արդյունահանման պատճառով հակամարտությունը շարունակվում է արդեն ինը տարի: Բնապահպանները նշում են, որ հանքավայրը մոտ է Օյնարե անտառին: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռադան մերժել է Մայդանի զոհերին Հերոսի կոչում շնորհելու օրինագիծը’
Հաջորդ հոդվածը‘Իրաքի բանակն իսլամիստներից ետ է խլել Սադամ Հուսեյնի հայրենի գյուղը’