‘FEMEN-ի ակտիվիստները Փարիզում ակցիա են արել ընդդեմ «Իսլամական պետության»’

931

Femen շարժման ակտիվիստուհիները հերթական ակցիան են անցկացրել Փարիզում. տասնյակի չափ աղջիկներ, մերկացրած կրծքերով, Կալաշնիկով ավտոմատի մակետներով «զինված»՝ «անհավատներից» պահանջել են միավորվել և դիմակայել «Իսլամական պետություն» խմբավորմանը:

Ակցիային, որին մասնակցել է նաև շարժման ղեկավար Իննա Շևչենկոն, տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան, Փարիզի կենտրոնական փողոցներից մեկում՝ Շանզելիզեում:

«Մի վախեցեք քաղաքականապես անզուսպ կամ անհանդուրժող երեևալուց: Միայն հրապարակային քննադատությամբ մենք կարող ենք ոչնչացնել դրանց: «Անհավատնե՛ր», ելե՛ք ընդդեմ «Իսլամական պետության»»,- կոչ են արել աղջիկները:

Ակցիան ավարտվել է առանց իրավապահների միջամտության: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուները 11-ն են. նրանց անունները չեն հրապարակվում’
Հաջորդ հոդվածը‘International New York Times-ը Սերժ Սարգսյանին վերագրվող հոդված է հրապարակել’