‘Femen-ի ակտիվիստուհին մերկացել է Վատիկանում Հռոմի պապի ուղերձից հետո’

873

Ուկրաինական Femen շարժման ակտիվիստուհին մերկացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի տոնական ուղերձից հետո: Այդ մասին հաղորդել է France-Presse-ը:

Կիսամերկ աղջիկը, որի կրծքին գրված է եղել «Աստված կին է», անցել է արգելապատնեշը, հասել մսուրքին, նորածին Քրիստոսի արձանիկը բարձրացրել վեր և սկսել է կարգախոսներ վանկարկել: Հենց այդ պահին էլ Վատիկանի պահապանները բռնել են նրան և հանձնել ոստիկանությանը:

Ակցիան, ինչպես պարզաբանվել է Femen-ի էջում, կազմակերպվել է «Կոտորածն մանկանց» հակակղերական կամպանիայի շրջանակներում՝ ի նշան բողոքի ընդդեմ «Վատիկանի բազմադարյա վերաբերմունքի՝ սեփական մարմնի և որդեծնական գործառույթների  վրա կանանց իրավունքների նկատմամբ»:

Սա Femen- ի՝ Կաթոլիկ եկեղեցու դեմ ուղղաված առաջին ակցիան չէ: Նոյեմբերի 14-ին Սուրբ Պետրոսի հրապարակում մի քանի կիսամերկ աղջիկներ  բողոքի ցույց էին կազմակերպել Եվրախորհրդարանում Հռոմի պապի ելույթի դեմ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետը պատրաստ է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության հետ’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնի քաղաքապետի սևամորթ թեկնածուն անկարգություններ է կանխագուշակել’