‘Femen-ի ակտիվիստուհին մերկացել է Al Jazeera-ի հեռուստաեթերում (տեսանյութ)’

877

Ուկրաինական  աղմկահարույց  Femen շարժումը մահմեդական ամենակարևոր տոներից մեկի նախօրեին կրոնական մեծ սկանդալի վտանգ է ստեղծել:

Շարժման հիմնադիրներից մեկը՝ Իննա Շևչենկոն, հեռուստակամուրջի միջոցով հարցազրույց է տվել Al Jazeera-ին: Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե կնոջ համար որն է ավելի կարևոր՝ փարանջա՞ն, թե՞ մերկությունը,  ակտիվիստուհին հանել է բլուզը, սակայն ծրագրի ռեժիսորին հաջողվել է կանխել հերթական կրոնական աղմուկը՝ հեռուստաէկրանի պատկերը արագ փոխելու միջոցով:

«Մենք սպասում էինք, որ նման բան կպատահի»,- ասել է հաղորդավարուհին՝ մեկնաբանելով ռեժիսորի արագ արձագանքումը: 

Նախորդ հոդվածը‘Իրանցի իրավաբանն ու ռեժիսորը արժանացել են Սախարովի անվան մրցանակի՝ հանուն մտքի ազատության ‘
Հաջորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքը Իդ ալ-Ադխա տոնի օրերին՝ Reuters-ի ֆոտոթղթակիցների աչքերով (ֆոտոշարք)’