‘FEMEN-ի մերկ անդամներին ծեծի են ենթարկել միասեռականներին պաշտպանելու համար ‘

783

Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհիները կիրակի երեկոյան ծեծի են ենթարկվել Փարիզում միասեռական ամուսնությունների դեմ կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ:

Միջադեպը տեղի է ունեցել, երբ մոտ մեկ տասնյակ «ֆեմենուհներ» կիսամերկ վիճակում հակադրվել են բողոքի ցույցի շուրջ 100 հազար մասնակիցներին, հայտնում է Associated Press-ը:

Ականատեսների խոսքերով՝ աղջիկները վանկարկել են «Մենք հավատում ենք գեյերին» (In gay we trust (նմանեցնելով աստվածաշնչյան «Մենք հավատում են Աստծուն»՝ In God we trust արտահայտությանը) և անհայտ բնույթի սպիտակ փոշի են շաղ տվել ցուցարարների վրա, որից հետո մի խումբ մարդիկ հարձակվել են նրանց վրա, գետնին տապալել և ծեծել:

Ըստ նախնական տեղեկատվության՝ միջադեպի հետևանքով ոչ ոք լուրջ վնաս չի կրել: Իրավապահ մարմիններին հաջողվել է միջամտել ծեծկռտուքին և ցույցի վայրից հեռացնել FEMEN-ի ակտիվիստուհիներին:

Հիշեցնենք, որ նախօրեին Փարիզում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակիցները ընդվզել են Ֆրանսիայում միասեռական ամուսնությունները օրինականացնելու մասին կառավարության մտադրության դեմ: 

Նախորդ հոդվածը‘Ռուսական բանտերի բարքերը. 18+ (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Տեղի է ունեցել ՕԵԿ-ՀՅԴ հանդիպումը’