FETO-ի հետ կապերի կասկածանքով ձերբակալել են 33 մարդու

172

Թուրքիայի իշխանությունները 33 անձանց կալանքի թույլտվություն են տվել, որոնք կասկածվում են «ֆեթհուլլահականների ահաբեկչական կազմակերպության (FETO) գործունեության հետ առնչություն ունենալու մեջ», երեքշաբթի հաղորդել է թուրքական Milliyet թերթը։

 FETO-ին Անկարան մեղադրում է 2016 թ․ հուլիսին պետական հեղաշրջման փորձի համար։

Անկարայի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության և կիբեռհանցագործության դեմ պայքարի մասնագետների կողմից անցկացվող հետաքննության ընթացքում հայտնաբերվել են FETO-ի կառույցների ճյուղավորումներ։ Պարզվել է, որ դրանք ներառել են նաև Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությանը և պահպանության մասնավոր ընկերությունների։ Տրվել է 26 շրջաններում 33 կասկածյալների ձերբակալության օրդեր, այդ թվում՝  ծառայությունից ժամանակավորապես հեռացված 18 կրտսեր սպա և 15 կուրսանտ, որոնք ավելի վաղ հեռացվել են ուսումնական հաստատություններից։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՏոկիո․ ԿԺԴՀ-ում հրթիռի նոր արձակումը սպառնում է Ճապոնիայի և ողջ աշխարհի անվտանգությանը
Հաջորդ հոդվածըԶելենսկին պատրաստ է «անհրաժեշտ որոշումների»