FIDE Grand Prix․ Արոնյանը ոչ ոքի խաղաց եւ խմբի առաջատարն է

396

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) Բեռլինում անցկացվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) Գրան պրի շարքի երրորդ մրցաշարում անցկացրեց երրորդ պարտիան՝ սեւ ֆիգուրներով մրցելով ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյի հետ։ 33-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի։

Արոնյանը 2 միավորով A խմբի առաջատարն է։ Եսիպենկոն ու ռուսաստանցի Գրիգորի Օպարինը 1,5-ական միավորով հաջորդ երկու տեղերում են։ Մրցաշարային աղյուսակը 1 միավորով եզրափակում է ամերիկացի Հիկարու Նակամուրան։

Խմբային փուլում կանցկացվի եւս երեք պարտիա։

16 մասնակիցները բաժանվել են 4 խմբերի, որոնց հաղթողները դուրս կգան փլեյ-օֆֆ։

FIDE Grand Prix շարքն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է։ Վիճարկվում է երկու ուղեգիր։ Յուրաքանչյուր շախմատիստ մասնակցում է շարքի երեք մրցաշարից երկուսին։ Մրցաշարի հաղթողը ստանում է 13 միավոր, եզրափակիչում պարտվածը՝ 10 միավոր, կիսաեզրափակիչում պարտվածները՝ 7-ական միավոր։

Նախորդ հոդվածըԱդրբեջանական ստորաբաժանումները գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա․ Ունենք վիրավոր
Հաջորդ հոդվածըՊատերազմն Ուկրաինայում․ Անցած օրվա ամփոփում