FIDE Grand Swiss․ Հայ շախմատիստների վերջնական արդյունքները

189

Մեն կղզում ավարտվեց FIDE Grand Swiss շախմատային մրցաշարը։ Հաղթողի կոչումը նվաճեց հնդիկ Գուջրատի Վիդիտը, որը 8,5 միավորով միանձնյա գրավեց առաջին տեղը։ Նրանից կես միավոր հետ մնաց եւ միանձնյա երկրորդ տեղը զբաղեցրեց ամերիկացի Հիկարու Նակամուրան։ Այս երկու գրոսմայստերները նվաճեցին աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։

Հայաստանի շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց Սամվել Տեր-Սահակյանը, որը 6,5 միավորով գրավեց 15-րդ տեղը։ 6,5-ական միավարով 22-23-րդ տեղերում են ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Սամուել Սեւյանն ու Լեւոն Արոնյանը։

Մանուել Պետրոսյանն ու Շանթ Սարգսյանը 6-ական միավորով 35-36-րդ տեղերում են։ Գաբրիել Սարգսյանը վաստակեց 5,5 միավոր եւ 65-րդն է, Հայկ Մ․ Մարտիրոսյանը 5 միավորով 82-րդն է, Հրանտ Մելքումյանը 86-րդն է՝ 4,5 միավոր։ Վարուժան Հակոբյանը (ԱՄՆ) 100-րդն է՝ 4 միավոր։

Կանանց մրցաշարում Մարիամ Մկրտչյանը 40-րդն է՝ 4,5 միավոր, Էլինա Դանիելյանը 44-րդն է՝ 4 միավոր։

Հաղթողի կոչումը նվաճեց հնդիկ Ռամեշբաբու Վայշալին, որը վաստակեց 8,5 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը։

Նախորդ հոդվածըԿԺԴՀ-ի միջուկային ուժերն ամենաուժեղն են աշխարհում
Հաջորդ հոդվածըՌադայում հայտարարել են, որ Զելենսկին հանձնարարել է պատրաստվել նախագահական ընտրությունների