‘
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ֆեդերացիան (FIFPro) հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Նեյմարի տեղափոխության հետ՝ «Բարսելոնա»-ից ՊՍԺ: Մասնավորապես, կազմակերպությունը կոչ է անում հետաքննել կայացած գործարքի բոլոր մանրամասները:
«FIFPro-ն կոչ է անում Եվրահանձնաժողովին հետաքննել Եվրամիության տարածքաում տրանսֆերների գումարային հոսքերը: Նեյմարի տեղափոխությունը «Բարսելոնա»-ից ՊՍԺ վերջին օրինակն է այն բանի, թե ինչպես է ֆուտբոլը մեծ մասամբ դառնում եվրոպական հարուստ ակումբներինը:
FIFPro-ն խնդրում է Եվրահանձնաժողովոին մանրամասն հետաքննություն սկսել տեղափոխության կանոնների շուրջ, որոնք հաստատվել են 2001 թվականին և որոնք անհապաղ վերանայման կարիք ունեն:
FIFPro-ն պնդում է, որ տրանսֆերային շուկան խեղաթյուրված է: Հիմա տեղափոխության կանոնները, որոնք սահմանվում են ՖԻՖԱ-ում, հակամրցակցային են, չհիմնավորված և անօրինական»,- ասվում է հայտարարությունում, որը հրապարկվել է կազմակերպության պաշտոնական կայքում:
‘