FIFPro-ն FIFA-ին հորդորել է վերանայել ակումբային ԱԱ-ի ընդլայնումը եւ մտածել ֆուտբոլիստների առողջության մասին

290

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ֆեդերացիան (FIFPro) քննադատել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) որոշումը աշխարհի ակումբային առաջնության ընդլայնման վերաբերյալ։

2025 թվականից առաջնությունը 32 ակումբների մասնակցությամբ կանցկացվի ամռանը մեկ ամիս տեւողությամբ։

«Աշխարհի ակումբային առաջնությունը 2025թ․ հունիսի 15-ից հուլիսի 13-ը անցկացնելու վերաբերյալ մտահոգություն է առաջացնում ֆուտբոլիստների ծանրաբեռնվածությունը հաշվի չառնելու, մասնակիցների հոգեբանական եւ ֆիզիկական առողջությանը ուշադրություն չդարձնելու տեսանկյունից։

Մրցաշարի ընդլայնումը կկրճատի մրցաշրջանի վերջում ֆուտբոլիստների հանգստի եւ վերականգնման ժամանակը։ Ֆուտբոլիստները ստիպված կլինեն 11-ամսյա մրցաշրջանից հետո առանց բավարար հանգստի մոտենալ հաջորդ մրցաշրջանին։

Այդ ամենը վտանգում է ֆուտբոլիստների առողջությունը, մեծացնում վնասվածքների ռիսկը եւ կարող է կրճատել նրանց կարիերայի տեւողությունը։ Ֆուտբոլիստները բազմիցս անհանգստություն են արտահայտել աճող ծանրաբեռնվածության վերաբերյալ։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ֆեդերացիան (FIFPro) Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (FIFA) հորդորում է անհապաղ սկսել քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ ֆուտբոլիստների առողջության եւ անվտանգության պահանման բազային կանոնների ընդունման վերաբերյալ»,- նշվում է հայտարարությունում։

Նախորդ հոդվածըՀԱՄԱՍ-ի ռազմական առաջնորդը երկու անգամ խույս է տվել իսրայելցի զինվորականների հետ հանդիպումից
Հաջորդ հոդվածըԲայդեն․ Թրամփը շատ հարցերում համաձայն է Մոսկվայի հետ