‘«Financial Times». Վրացական և հայկական արժույթների փլուզում. Ի՞նչ է կատարվում’

1595

Ռուսական ռուբլու փլուզումն անդրադարձավ նախկին ԽՍՀՄ երկրների շուկաների վրա: Վրաստանի արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ընկավ մինչև վերջին 10 տարիներին արձանագրված ամենացածր մակարդակ, իսկ հայկական դրամը` 2006 թվականից ի վեր արձանագրված ամենացածր մակարդակ: Այս մասին գրում է միջազգային գործարար «Financial Times» պարբերականը: Ըստ պարբերականի տվյալների, Վրաստանում լարին ԱՄՆ դոլարի նկատմամբ նոյեմբերից մինչև դեկտեմբերի 5-ն արժեզրկվել է 14,4%, իսկ Հայաստանում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել 10%: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

«Ռուսաստանի հարևաններն առևտրային կապերի և դրամական փոխանցումների միջոցով սերտորեն կապված են նրա տնտեսությանը: Երբ ռուբլին ընկնում է, ապա դա ազդում է հարևան երկրների արժույթների վրա: Ղազախստանն այս տարվա սկզբին ստիպված էր գնալ տենգեի արժեզրկմանը, երբ ռուբլին սկսեց առաջին անգամ անկում ապրել, իսկ այժմ այդ պիկը հասավ նաև Հայաստան ու հատկապես Վրաստան»,- նշում է պարբերականը:

«Օրերս Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Վարշավայում հայտարարեց, որ համաձայնագրերն «սպառնում» են ու խաթարում Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», որը Ռուսաստանի հետ պատրաստ է պահպանել առևտրի և գործընկերային հարաբերությունները միայն այն դեպքում, եթե ՌԴ ճանաչի Վրաստանի տարածքային ամբողջականությունը»,-թերթին հաղորդել է Հենրի Ֆեյը:

Ըստ պարբերականի, «Standard Bank»-ի աշխատակից Թիմոթի Էշն այդ առիթով ասել է. «Հայաստանն ու Վրաստանն ունեն միատեսակ մակրո-պատմություն և ոչ մեծ տնտեսություններ: Երկուսն էլ ունեն պետական ֆինանսների հարաբերական ուժեղ/հուսալի պրոֆիլներ, այսինքն, բյուջեի ցածր դեֆիցիտ/պետական պարտքի մակարդակ, ինչպես նաև աճի ոչ վատ տեմպեր` 3-4%: Այնուամենայնիվ, նրանց թուլությունն արտահայտվում է արտաքին ֆինանսավորման և FX պահուստների սահմանափակ ծածկույթով: Ռուսաստանը կարևոր առևտրային գործընկեր է այդ երկու երկրների համար, քանի որ երկուսն էլ օգտվում են աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումներից: Դեպի Ռուսաստան արտահանումը նույնպես բավական զգալի է երկուսի համար էլ, մասնավորապես, Հայաստանից և Ռուսաստանից արտահանվող գյուղատնտեսական ոլորտի ապրանքների արտահանման առյուծի բաժինը պատկանում է Ռուսաստանին, հույս ունենալով օգուտ քաղել Արևմուտքի դեմ ռուսական պատժամիջոցներից: Սակայն Ռուսաստանում ռուբլու հետ տեղի ունեցող մեծ արժեզրկումն ակնհայտորեն սպառնում է ագրոհատվածի առևտրի գործարքներին»,- ընդգծել է Թիմոթի Էշը:

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտի» աշխատակիցները պահանջում են հանդիպում Հովիկ Աբրահամյանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Դիվերսիոն փորձ. Հակառակորդը 5-7 զոհ է տվել, կա զոհ նաև հայկական կողմից’