‘Financial Times-ը հրապարակել է Սիրիայի ընդդիմությանը ֆինանսավորող երկրների ցուցակը ‘

890

Սիրիական ընդդիմության գլխավոր դոնորը Լիբիայի կառավարությունն է, ըստ ИТАР-ТАСС-ի՝ հայտնում է լոնդոնյան Financial Times-ը:

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Լիբիայի կառավարությունը Սիրիայի ազգային խորհրդին տվել է 20,3 միլիոն ԱՄՆ դոլար՝ ընդհանուր 40,4 միլիոն դոլարից, որը 2011-ի գարնանն ստեղծվելուց ի վեր Խորհուրդն ստացել է», — նշում է պարբերականը: Սիրիայի ընդդիմությանը ֆինանասավորելու ցուցանիշով երկրորդ տեղում է Քաթարը (15 մլն դոլար), երրորդ տեղում՝ Արաբական Միացյալ Էմիրությունները (5 մլն դոլար):

Թերթը նշում է նաեւ, որ ֆինանսավորմանը զուգահեռ՝ այժմ  Լիբիան Սիրիա է ուղարկում գրոհայինների, որոնք նախկինում մասնակցել են Քադաֆիի վարչակարգի դեմ մղվող մարտերին:

 

 

Նախորդ հոդվածը‘Hürriyet. Թուրք-ֆրանսիական հարաբերություններում «Օլանդի գարունը» երկար չի տեւի ‘
Հաջորդ հոդվածը‘Կանադացին իր որդու եւ վիշապի մենամարտով ցնցել է ինտերնետը (Տեսանյութ) ‘