‘Financial Times. Քերին անձամբ է Պոռոշենկոյին խնդրել երկարաձգել զինադադարը’

838

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյի հետ անձնական հեռախոսազրույցում նրան խնդրել է երկարաձգել զինադադարը երկրի արևելքում, թեպետ հրապարակավ Վաշինգտոնը պաշտպանել է հատուկ գործողության վերսկսումը, փոխանցում է Financial Times-ը՝ հղում անելով անանուն տեղեկատվական աղբյուրների:

Ուկրաինական բանակի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը հաճելի անակնկալ չէր Արևմուտքի համար, նշում է պարբերականը: Արևմտյան դիվանագիտությունը շարունակում է ճնշում գործադրել Պոռոշենկոյի նկատմամբ՝ կրակի դադարեցման ռեժիմին վերադառնալու նպատակով: Սակայն Մայդանում մինչև հիմա վրաններ են խփված, իսկ բողոքի նոր ակցիաների մասնակիցները պահանջում են առավել կոշտ գործողություններ ձեռնարկել ինքնահռչակ հանրապետությունների դեմ: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կանավարո. ինչո՞ւ են Աշխարհի առաջնությունում արտասվում’
Հաջորդ հոդվածը‘Սարկոզին «ցնցված է» իրեն ներկայացված մեղադրանքներից’