‘«Five-a-side». Իբրահիմովիչի երազանքի թիմը’

1311

Առաջատար ֆուտբոլիստներն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցներում շարունակում են ներկայացնել իրենց «Five-a-side» երազանքի թիմերը:

Շվեդիայի հավաքականի և «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է, որ իր թիմում խաղան միայն հարձակվողական ոճի ֆուտբոլիստներ:

«Ինձ պետք չեն պաշտպաններ, միայն հարձակման գծի ֆուտբոլիստներ»,-ասել է Զլատանը:

Իբրահիմովիչն ընտրել 3 ֆուտբոլիստի, ովքեր ավարտել են կարիերան՝ Ռոնալդո, Զինեդին Զիդան, Ռոնալդինյո, ինչպես նաև իրեն ու «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլա.«Պարտությունները լինում են տարին մեկ անգամ. հավանաբար, նորմալ է»’
Հաջորդ հոդվածը‘Ռիբերին իր նախկին գործակալին մեծ տուգանք կվճարի’