Foot Mercato․ Ռոնալդուն ժամանել է Սաուդյան Արաբիա

310

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։

Foot Mercato-ն հայտնում է, որ Ռոնալդուն ժամանել է Էր Ռիադ՝ տեղական «Ալ Նասր» ակումբի հետ բանակցությունների համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սաուդյան ակումբը Ռոնալդուին առաջարկել է ֆանտաստիկ պայմանագիր՝ տարեկան 200 մլն եվրո աշխատավարձով (ներառյալ գովազդային պայմանագրերը)։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի խզումից հետո ազատ գործակալի կարգավիճակում է։

Նախորդ հոդվածըՊուտին․ «Միայն ինձ կարելի է հավատալ»
Հաջորդ հոդվածըՌուսաստանում կարող են խստացնել համացանցի հասանելիության օրենքները երեխաների համար