‘Football Espana. Գրիզմանը հայտնվել է եվրոպական 2 գրանդի տրանսֆերային թիրախում’

1517

Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը հայտնվել է եվրոպական 2 գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է Football Espana-ն:

Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և ՊՍԺ-ն: 2 ակումբն էլ պատրաստ է մինչև վերջ պայքարել ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար:

Նշենք, որ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Հայտնի է, թե Ռոնալդուն ինչ է ասել մրցավար Ֆելիքս Բրիխին’
Հաջորդ հոդվածը‘Նեդվեդը սկանդալ է հրահրել Ռոնալդուի հեռացումից հետո’